Հայ շախմատիստները հաղթել են, շախմատիստուհիները՝ պարտվել

Եվրոպայի թիմային առաջնություն
shaxmat-aronyan-havaqakan

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Եվրոպայի թիմային առաջնությունում:

Հունական Կրետե կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Մրցաշարի երկրորդ տուրում Արշակ Պետրոսյանի ղեկավարած թիմը մրցում էր Հունաստանի առաջին թիմի հետ: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը, ովքեր մրցում էին սպիտակ խաղաքարերով հաղթանակ տոնեցին: Սերգեյ Մովսեսյանը պարտություն կրեց, իսկ Հրանտ Մելքումյանը կիսեց միավորը: Հայաստանի հավաքականը հաղթեց 2,5-1,5 հաշվով:

Իսկ շախմատի Հայաստանի կանանց հավաքականը պարտություն կրեց Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում` զիջելով Ուկրաինայի հավաքականին 1-3 հաշվով:

 

 

 

*

*