Հայ շախմատիստները պարտվեցին, շախմատիստուհիները՝ հաղթեցին

Այսօր մեր շախմատիստները կմրցեն գերմանացիների հետ։
kin-shaxmat

Շախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում երեկ երեկոյան  պարտվեց Ադրբեջանի հավաքականին։

Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը Արկադի Նայդիչի հետ։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Շախրիար Մամեդյարովին՝ պարտիայի 44-րդ քայլին ստիպելով մրցակցին անձնատուր լինել։ Մոտ 5 ժամ պայքարից հետո պարտություն կրեց Սերգեյ Մովսեսյանը, ով մրցում էր Թեյմուր Ռաջաբովի հետ։ Պարտություն կրեց նաև Հրանտ Մելքումյանը։ Այսպիսով, մեր հավաքականը զիջեց 1,5-2,5 հաշվով եւ 8 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Այսօր մեր շախմատիստները կմրցեն գերմանացիների հետ։

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը երեկ հաղթեց Հունգարիայի թիմին 3:1 հաշվով եւ 8 միավորով կիսում է 6-10-րդ տեղերը։

*

*