Ավարտվեց Բեյրութի մրցաշարը

Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող շախմատիստը
sergey-volkov-shaxmat

Բեյրութում ավարտվել է շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ  շախմատիստներ։

9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր Տիգրան Քոթանջյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Մարիա Գևորգյանը, 5 միավորով գրավեց 32-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Սերգեյ Վոլկովը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր

*

*