Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է

...առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 9-ին
karlsen-karuana-shaxmat2 (1)

Լոնդոնում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը:

Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը ուժերն է չափելու ԱՄՆ ներկայացուցիչ, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանու Կարուանայի հետ:

Մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր, իսկ առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 9-ին:

Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ-Գելֆանդ և 2013 թվականի Անանդ-Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում:

*

*