Շախմատի օր՝ ԱԺ-ի այգում

Այս օրը խորհրդանաշական է, քանի որ 1924 թվականի հուլիսի 20-ին հիմնադրվել է ՖԻԴԵ-ն:
shaxmat

Այսօր Ազգային ժողովի այգում կազմակերպվել է «Շախմատային ծիծեռնակներ» փառատոնը, որը նվիրված է Շախմատի միջազգային օրվան: Այս օրը խորհրդանաշական է, քանի որ 1924 թվականի հուլիսի 20-ին հիմնադրվել է շախմատային գլխավոր գերատեսչությունը՝ ՖԻԴԵ-ն:

Օրը նշելու գաղափարն առաջարկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից, իսկ 1966 թվականին ՖԻԴԵ-ն հաստատել է այն: Այդ թվականից սկսած այն տոնվում է աշխարհի բոլոր շախմատասերների կողմից: Իսկ Ազգային ժողովի այգում կազմակերպված շախմատային միջոցառմանը իրենց ուժերն են փորձել մինչեւ 16 տարեկան այն երեխաները, որոնք տիրապետում են շախմատի հմտություններին:

*

*