Շախմատ. Լիլիթ Մկրտչյանը դարձավ Ռուսաստանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր

Առաջնության վերջին տուրում Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը Դինա Բելենկայան էր:
lilit-mkrtchyan

Շախմատի Հայստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը դարձավ Ռուսաստանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Առաջնության վերջին տուրում Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը Դինա Բելենկայան էր: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 38-րդ քայլին ստիպեց մրցակցին հանձնվել: «Յուգրան» ոչ-ոքի 2:2 խաղաց Սանկտ-Պետերբուրգն ներկայացնող թիմի հետ:

9 տուրից հետո «Յուգրան» հավաքեց 11 միավոր և զբաղեցրեց 3-րդ տեղը:

*

*