Շախմատի կանանց թիմը կրկին հաղթեց Բաթումիում ընթացող Օլիմպիադայում

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է հաղթարշավը...
SHAKHMATI-KANANC-TIM

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է հաջող ելույթները Բաթումիում ընթացող Օլիմպիադայում:

Կանանց թիմը, որն այս տարի անհամեմատ ավելի ներկայանալի խաղ է ցուցադրում, մրցում էր Իրանի հավաքականի հետ: Առաջին խաղատախտակին սպիտակներով հաղթանակ տոնեց Էլինա Դանիելյանը և երրորդ խաղատախտակին՝ Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը կիսեցին միավորը: Հայաստան-Իրան 3-1:

Կանանց թիմը այս հաղթանակից հետո մնում է առաջատարների շարքում: Օլիմպիադային ավարտին մնաց 2 տուր:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները