18:12 - 22.01.2018
867 Դիտում
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնության չեմպիոնը 18-ամյա Հայկ Մարտիրոսյանն է:
Մրցաշարի վերջին տուրը որոշիչ էր չեմպիոնի տիտղոսի համար: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը վիճարկում էին երկրի չեմպիոնի տիտղոսը: Հայկը խաղում էր սպիտակ խաղաքարերով և ստիպեց Հովհաննիսյանին անձնատուր լինել: 10 հնարավորից հավաքելով 7 միավոր` Հայկ Մարտիրոսյանը դարձավ Հայաստանի չեմպիոն: Երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն է, իսկ եռյակի վերջում` Արման Փաշիկյանը:
Հայկ Մարտիրոսյանն առաջին անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն: Ծնունդով արտաշատցի գրոսմայստերը աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն է (2016 թվական): Հայկը շախմատ խաղալ սկսել է 5 տարեկանից: