Մեկնարկեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը

Միակ հաղթանակը տոնել է Մարիա Կուրսովան, ով սևերով գերազանցել է Անաստասիա Սազոնովային:
shakhmat

Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:

Առաջին տուրում Լիլիթ Գալոյան պարտվեց Գերմանիան ներկայացնող Էլիզաբեթ Պաեցին: Հայաստանի հավաքականի մյուս անդամը` Լիլիթ Մկրտչյանը, կիսեց միավորն ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովայի հետ: Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը մրցաշարը մեկնարկեց պարտությամբ` զիջելով ռուս Մարինա Նեչաևային: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Միակ հաղթանակը տոնել է Մարիա Կուրսովան, ով սևերով գերազանցել է Անաստասիա Սազոնովային:

Մրցաշարը մեկնարկում է մայիսի 27-ից և կեզրափակվի հունիսի 8-ին:

*

*