Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվեց

Կոնֆերանսի 114 պատգամավորներից ներկա էին 95-ը:

Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի ունեցավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը:

Կոնֆերանսի 114 պատգամավորներից ներկա էին 95-ը: Նիստը նախագահում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 2013 -2017 թթ. ֆեդերացիայի կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը:

Փոխնախագահներ ընտրվեցին Սմբատ Լպուտյանը, Տարոն Մարգարյանը և Լևոն Յոլյանը։

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ միաձայն վերընտրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

*

*