Սերժ Սարգսյանը պարգևատրել է

Հունվարի 23-ին կայացավ առաջնությունների պարգևատրությունը...
serj-sargsyan

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 23-ին կայացավ առաջնությունների (դասական, արագ) պարգևատրությունը: Հաղթողին պարգևները հանձնեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն դարձավ Հայկ Մարտիրոսյանը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրեցին Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Հատուկ մրցանակներ ստացան Արսեն Դավթյանը (Մ16 տարեկան) և Ռաֆայել Վահանյանը (վետերաններ), կանանց պայքարում հատուկ մրցանակ ստացավ Աննա Սարգսյանը:

ՖԻԴԵ գրոսմայստերի սերտիֆիկատ ստացավ Արամ Հակոբյանը: Պարգևատրվեցին նաև դասական առաջնության չեմպիոնները և մրցանակակիրները:

Հիշեցնենք, որ Շախմատի Հայաստանի 79-րդ առաջնության նոր չեմպիոն, 10 տարի անց, դարձավ Արման Փաշիկյանը, իսկ կանանց առաջնության նոր չեմպիոնն է Մարիա Գևորգյանը:

*

*