Սերգեյ Մովսեսյանը հեռացել է շախմատի հավաքականից

Նա որոշել է մեկ տարի դադար վերցնել
sergey-movsesyan

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ընտրանու  անդամ Սերգեյ Մովսեսյանը հեռացել է հավաքականից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:

«Սերգեյը որոշեց մեկ տարի դադար վերցնել: Այս որոշումը կապված է Եվրոպայի առաջնությունում անհաջող խաղի, ինչ-որ տեղ նաև ընտանիքի կողքին լինելու հետ, քանի որ նա որդի է ունեցել»,-ասաց Անդրիասյանը:

Սերգեյ Մովսեսյանը շախմատի հավաքականի կազմում խաղում է 2010 թվականից: Հայաստանի հավաքականի կազմում՝ 40-րդ շախմատային օլիմպիադայի (2012) և 8-րդ շախմատի համաշխարհային առաջնության (2011) հաղթող է։

*

*