Սերգեյ Բոնդարենկոն նշում է ծննդյան 70-ամյակը

Նա այժմ ապրում է ԱՄՆ-ում:
sergey-bondarenko70 (1)

Հայկական ֆուտբոլի լեգենդ Սերգեյ Բոնդարենկոն տոնում է ծննդյան 70 ամյակը:

Բոնդարենկոն «Արարատ-73» հաղթական թիմի ներկայացուցիչներից է, այժմ ապրում է ԱՄՆ-ում: Ծնվել է 1948 թվականին: Կիսապաշտպան է, ԽՍՀՄ սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնությունում Երեւանի «Արարատ»-ի կազմում հանդես է եկել 1967 թվականից:

1973 թվականին երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր է: Հանդես է եկել ԽՍՀՄ երիտասարդական եւ Օլիմպիական հավաքականների կազմում: Պարգեւատրվել է Գերագույն խորհրդի պատվոգրով: Մասնակցել է ռեկորդային` 392 խաղի, խփել է 32 գնդակ:

*

*