Սարգիս Մարտիրոսյանը դարձել է Ավստրիայի ծանրամարտի եռակի չեմպիոն

Մարզիկն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի 2017 թվականի առաջնությանը․․․
Sargis,-martirosyan

Ազգությամբ հայ ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը դարձել է Ավստրիայի ծանրամարտի եռակի չեմպիոն: Այս մասին գրում է «Rusarminfo»-ն:

Գրաց քաղաքում կայացած Ավստրիայի ծանրամարտի առաջնությունում Սարգիս Մարտիրոսյանն առաջին տեղն է զբաղեցրել 105 կգ քաշային կարգում` արժանանալով ոսկե մեդալի:

Այս առաջնության արդյունքներով` 31-ամյա հայ մարզիկն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի 2017 թվականի առաջնությանը, որը կկայանա ԱՄՆ-ում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում:

2015 և 2016 թվականներին Սարգիս Մարտիրոսյանն արդեն դարձել էր Ավստրիայի չեմպիոն:

*

*