Կայացավ սամբոյի մեծահասակների հանրապետական առաջնությունը

Առաջնությանը մասնակցեց 77 մարզիկ 6 մարզերից, ինչպես նաեւ Արցախից եւ Երեւանից:
samboyi-arajnutyun

 

Երեւանում մարտի 11-ից 12-ը տեղի ունեցավ մարզական սամբոյի մեծահասակների հանրապետական առաջնությունը, որին մասնակցեց 77 մարզիկ 6 մարզերից, ինչպես նաեւ Արցախից եւ Երեւանից:

52 կգ քաշային կարգում հաղթողի տիտղոսը նվաճեց Տիգրան Կիրակոսյանը, 57-ում հավասարը չուներ Մաքսիմ Մանուկյանը, 62, 68, 74 եւ 82 կգ կշռող մարզիկների պայքարում համապատասխանաբար ոսկե մեդալակիրներ դարձան՝ Արթուր Սահակյանը, Ռաֆիկ Մանուկյանը, Արսեն Ղազարյանը եւ Միշա Նազարյանը: 90 կգ կշռողների պայքարում պատվոր հարթակի առաջին աստիճանին կանգնեց Էդիկ Պետրոսյանը:

Իսկ ծանր եւ գերծանր քաշային կարգերում հաղթեցին՝ Գառնիկ Սարոյանը եւ Արթուր Բունիաթյանը:

Սամբոյի ֆեդերացիայի նախագահ եւ գլխավոր մարզիչ Լեւոն Հայրապետյանը դրական գնահատական տվեց մրցումների ընթացքին:

 

Պատրաստեց՝

Ռազմիկ Հովհաննիսյանը

*

*