Հայաստանը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում կներկայացնի 18 մարզիկ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 19-ից 22-ը կանցկացվի Սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունը։
sambo

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 19-ից  22-ը կանցկացվի Սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ 29 պետության շուրջ 300 մարզիկ-մարզուհիների: Այս մասին  տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից՝ հավելելով.

«Մայիսի 18-ին մրցավայր կմեկնի նաև Հայաստանի պատվիրակությունը, որում ընդգրկված է 18 մարզիկ:

Մարզական սամբո

  1. Տիգրան Կիրակոսյան                   52կգ քաշային կարգ   /Վանաձոր/
  2. Մաքսիմ Մանուկյան                   57 կգ   ք/կ       /Գյումրի/
  3. Արթուր Սահակյան                     62 կգ   ք/կ       /ԲԿՄԱ /
  4. Ռաֆիկ Մանուկյան                     68 կգ   ք/կ       /Վանաձոր/
  5. Արսեն Ղազարյան                         74 կգ   ք/կ       /Վանաձոր/
  6. Միշա Նազարյան                          82 կգ  ք/կ       /Գյումրի/
  7. Էդիկ Պետրոսյան                           90 կգ ք/կ       /Սպիտակ/
  8. Գառնիկ Սարոյան                         100 կգ ք/կ       /Սպիտակ/
  9. Արթուր Բունիաթյան                   +100 կգ ք/կ     /Սպիտակ/

Կանայք

  1. Ասյա Լալազարյան                     48 կգ   ք/կ       /Երևան/
  2. Սոսե Բալասանյան                     52 կգ   ք/կ       /Արցախ/

Մարտական սամբո

  1. Գրիգոր Մխիթարյան                   52 կգ   ք/կ       /Գյումրի/
  2. Հարություն Սարգսյան               57 կգ  ք/կ       /ԲԿՄԱ /
  3. Կոլյա Կարապետյան                  62 կգ   ք/կ       /Երևան/
  4. Վաչիկ Վարդանյան                     68 կգ   ք/կ       /Եղվարդ/
  5. Մավրիկ Նասիբյան                     74 կգ   ք/կ       /Արցախ/
  6. Մհեր Կարապետյան                   82 կգ   ք/կ       /Աբովյան/
  7. Էդգար Մեհրաբյան                      90 կգ   ք/կ       /Աբովյան/

Մեր պատվիրակության կազմում են նաև մրցավար Էդուարդ Ասլանյանը, մարզիչներ Միքայել Հայրապետյանը, Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Գագիկ Ղազարյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը»:

*

*