Միանգամից հիասթափեցնեմ՝ ես հրաժարական չեմ տա. Ռուբեն Հայրապետյան

«Ովքեր կասկածում են իմ խոսքի տերը լինելու մեջ...»
ruben-hayrapetyan-havaqakan

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում  անդրադարձել է 2016 թվականին «Red Eagles» ֆան-ակումբի հետ հանդիպման ժամանակ իր արած հայտարարությանը, թե հավաքականի` Մունդիալ-2018-ում չհայտնվելու դեպքում հրաժարական կտա ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։

«Միանգամից հիասթափեցնեմ նրանց, ովքեր սպասում էին։ Ոչ, ես հրաժարական չեմ տա։ Բոլորիդ ուզում եմ ասել, որ ունեմ ծրագրեր և շարունակելու եմ կատարել դրանք։ Չեմ տեսնում այն մարդուն, ով կարող է իմ ստեղծածի վրա ինչ-որ բան ավելացնել։ Եթե կա այդպիսին, թող մասնակցի ընտրությանը և գլխավորի ֆեդերացիան։ Առայժմ ես ունեմ հստակ ծրագիր և դրանով շարունակում եմ աշխատել։ Այդ ամենը եղել  է զուտ ընկերական խոսակցություն։  Ովքեր կասկածում են իմ խոսքի տերը լինելու մեջ, կխնդրեի նրանց, որ շատ խորն ուսումնասիրեն ինձ։ Ես երբևիցէ իմ խոսքը չեմ դրժել և նորից եմ կրկնում` փողոցային կամ ընկերական հանդիպումները պետք չէ դարձնել մատի փաթաթան։ Դուք որևէ մեկին տեսնո՞ւմ եք` ով կկարողանա փոխարինել ինձ»,- ասել է նա

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները