Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ

Նա հիասթափված է դատարանի կողմից իր դեմ ներկայացված մեղադրանքների պատճառով:
ronaldu1

Մադրիդ «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ «արքայական ակումբից»:

Այս մասին գրում է իսպանական Marca-ն: Ֆուտբոլիստը հիասթափված է դատարանի կողմից իր դեմ ներկայացված մեղադրանքների պատճառով: Դատախազության ենթադրություններով՝ Ռոնալդուն գաղտնի մշակված պլանի համաձայն խուսափել է 14,7 միլիոն եվրո հարկ վճարելուց:

Պտտվող լուրերի համաձայն՝ Ռոնալդուն վերջնականապես որոշել է հեռանալ ակումբից և այդ մասին արդեն տեղեկացրել է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

*

*