Ռոնալդինյոն ավարտել է կարիերան

Վերջին շրջանում Ռոնալդինյոն մասնակցում էր բարեգործական և ցուցադրական հանդիպումների:
ronaldino

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտել է կարիերան: Այդ մասին հայտնել է 37-ամյա հարձակվողի եղբայր Ռոբերտո դե Ասիսը:

Ռոնալդինյոյի պրոֆեսիոնալ կարիերայի վերջին ակումբը եղել է բրազիլական «Ֆլումինենսեն», որը նա լքել է 2015 թվականի սեպտեմբերին: Վերջին շրջանում Ռոնալդինյոն մասնակցում էր բարեգործական և ցուցադրական հանդիպումների:

Ռոնալդինյոն կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կերետարոյի», «Աթլետիկո Մինեյրոյի», «Ֆլամենգոյի», «Միլանի», «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և «Գրեմիոյի» կազմում:

*

*