Ռոման Բերեզովսկին մարտի 25-ի խաղով կավարտի իր կարիերան

Բերեզովսկին 2015 թվականի ամռանը հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին եւ ընդգրկվեց Մոսկվայի «Դինամո»-ի մարզչական շտաբում:
roman-berezovski-kariera-avart

Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում մարտի 25-ին տեղի կունենա Հայաստանի ու Բելառուսի հավաքականների ընկերական հանդիպումը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ, այդ մրցավեճը կդառնա ազգային ընտրանու նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը:

Բերեզովսկին 2015 թվականի ամռանը հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին եւ ընդգրկվեց Մոսկվայի «Դինամո»-ի մարզչական շտաբում: Հատկանշական է, որ Բերեզովսկին Պորտուգալիայի դեմ 1996 թվականին կայացած հանդիպումով սկսել եւ 2015-ին նույն հավաքականի հետ խաղով էլ ավարտել է ազգային թիմի կազմում ելույթները:

Ռոման Բերեզովսկին 19 տարի շարունակ եղել է Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը՝ խաղադաշտում անցկացնելով 93 հանդիպում: Այդ ցուցանիշով Բերեզովսկին զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին, որի ակտիվում 132 խաղ կա:

*

*