Ռոման Ամոյանը պարգևատրվել է Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից

Անվանի մարզիկը ներկա է գտնվել Աթենքում կայացած ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը:
roman-amroyan

Հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը պարգևատրվել է Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բազմակի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը սպորտում ունեցած ավանդի և մարզական բարձր նվաճումների համար Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է հատուկ մրցանակով:

Անվանի մարզիկը, որպես պատվավոր հյուր, ներկա է գտնվել Աթենքում կայացած ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը:

*

*