Ռիո 2016-ի մեդալակիրներն այսօր վերադառնում են Երեւան

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներն այսօր ժամանում են Երեւան:
artur-aleqsanyan

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներն այսօր ժամանում են Երեւան: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆեյսբուքի էջից, հավաքականի ինքնաթիռը վայրէջք է կատարելու օգոստոսի 26-ի գիշերը՝ լույս 27-ին, ժամը 00։40-ին «Զվարթնոց» օդանավակայանում։

Oգոստոսի 5-ից 21-ը Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական խաղերում անկախ Հայաստանի պատմության վերջին 20 տարիների 2-րդ ոսկե մեդալն է նվաճել 98 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Արծաթե մեդալներ են ստացել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ քաշային կարգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ), ինչպես նաեւ 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, որը եզրափակչում պարտություն կրեց մրցավարների ակնհայտ կողմնակալության արդյունքում:

Մեկ Մեկնաբանություն
  • Ռիո 2016-ի մեդալակիրներն այսօր վերադառնում են Երեւան — Armenian National Committee of America
    27 августа 2016 at 00:02

    […] Source: Yerkir Media Link: Ռիո 2016-ի մեդալակիրներն այսօր վերադառնում են Երեւան […]

  • *

    *