Red Eagles ֆան շարժումը Արթուր Վանեցյանի հետ հանդիպումից հետո որոշել է դադարեցնել բողոքի ակցիաները

...քննարկվել են Red Eagles ֆան շարժման կողմից բարձրացված խնդիրները
red-eagles2

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է ֆուտբոլային Red Eagles ֆան շարժման անդամների հետ։ Հանդիպման արդյունքում ֆան շարժումը որոշել է դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ Red Eagles-ՀՖՖ խնդիրների լուծումների վերաբերյալ երաշխիքներ է ստացել Վանեցյանից։ Այս մասին հայտնում է Red Eagles ֆան շարժման «Ֆեյսբուք»-ի էջը։

«Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և Red Eagles ֆան շարժման ներկայացուցիչների միջև՝ Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Red Eagles ֆան շարժման կողմից բարձրացված խնդիրները, ներկայացվել է ստեղծված իրավիճակը, առաջացման պատճառները և հնարավոր լուծման ուղիները։ Հանդիպման արդյունքում ՀՖՖ նախագահը, խոստացել է լուծել մեր կողմից բարձաձայնված խնդիրները»,-մասնավորապես նշված է հայտարարությունում։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*