«Ռեալ»-ը 13-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը — Երկիր Մեդիա

«Ռեալ»-ը 13-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

«Արքայական ակումբ»-ը հաղթեց 3:1 հաշվով․․․
real

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում երրորդ տարին անընդմեջ Մադրիդի «Ռեալ»-ը հաղթանակ տոնեց:

Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերն ակտիվ էին, բայց օգտագործելու հնարավորությունները չստացվեց: Անսպասելի ուսի վնասվածք ստացավ «Լիվերպուլ»-ի առաջատար Մուհամեդ Սալահը: Քիչ ավելի ուշ վնասվածքի պատճառով փոխարինվեց արդեն «Ռեալ»-ից Կարվախալը:

Երկրորդ կեսի մեկնարկին անհավանական և անսպասելի գոլ խփեց Կարիմ Բենզեման: «Լիվերպուլ»-ի դարպասապահը գնդակը նետում էր առաջ, երբ Բենզեման պարզապես առաջ մեկնեց ոտքը, և գնդակը հայտնվեց անգլիական ակումբի դարպասում: Եվ մի քանի րոպե անց «կարմիրները» խփեցին պատասխան գնդակը: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնված Մանեն հաշիվը դարձրեց 1:1:

Հանդիպման 63-րդ րոպեին ֆանտաստիկ, հետհարվածով գոլի հեղինակ դարձավ Գարետ Բեյլը (2:1): Նույն Բեյլը 83-րդ րոպեին հեռահար հարված կատարեց դեպի դարպասը, «Լիվերպուլ»-ի դարպասապահը փորձեց որսալ գնդակը, բայց չգիտես ինչպես բաց թողեց գնդակը (3:1):

Ի վերջո «արքայական ակումբը» հաղթեց 3:1 հաշվով և 13-րդ անգամ տիրեց Չեմպիոնների լիգայի գավաթին:

*

*