ՉԼ․ «Ռեալ»-ը եւ «Բավարիա»-ն դուրս եկան կիսաեզրափակիչ

Լարված պայքար՝ կիսաեզրափակիչ անցնելու համար։
real-bavaria-chl

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Յուվենտուս»-ին, սակայն դուրս եկավ հաջորդ փուլ: Հանդիպումն անցավ գերլարված պայքարում:

Առաջին խաղակեսում Մարիո Մանջուկիչը 2 գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը:

61-րդ րոպեին Մատուիդին հաշիվը դարձրեց 3:0: Ավելացված ժամանակում մադրիդցիները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, իսկ թուրինյան թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարմիր քարտ ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից:  11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Իսկ «Բավարիա»-ն Մյունխենում հյուրընկալելով «Սևիլիա»-ին՝ չկարողացավ ոչ մի գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփական դարպասը ևս անառիկ պահելով (0:0): Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Բավարիա»-ն 2:1 հաշվով, ինչի շնորհիվ էլ դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ:

*

*