Մայրաքաղաքում բացվեց Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքը

Նորակառույց մարզական օջախն ապահովված է ըմբշամարտի նոր մարզադահլիճով․․․
marzaproc

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է մարզական կառույցում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Նորակառույց մարզական օջախն ապահովված է ըմբշամարտի նոր մարզադահլիճով, ինչը, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտա զգալիորեն ավելացնելու մարզադպրոց հաճախող երեխաների թիվը:

Երևանի Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցն իրականացնում է ուսումնամարզական գործընթաց հունահռոմեական ոճի ըմբշամարտ և ձյուդո մարզաձևերից, մարզադպրոցում գործում է 28 խումբ՝ 284 մարզիկով, որոնցից 6-ը, ի դեպ, ընդգրկված է Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում:  Մարզադպրոցի տնօրեն Մինաս Մարգարյանը նշել է, որ մարզիկներից շատերը 2016-2017թթ.  հաղթել են միջազգային մի շարք մրցաշարերում:

 

*

*