Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի

Այն պատկանում էր Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին:
pyunik

Երևանի «Փյունիկ»-ը գնել է մոսկվայաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը: Մինչ այս ակումբը պատկանում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին:

«Փյունիկ»-ը 14 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 8 անգամ տիրացել Հայաստանի գավաթին և 9 անգամ` սուպերգավաթին:

*

*