Պիկեն ջարդել է հեռուստացույցը, երբ «Ռեալ»-ը 10-րդ անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայի գավաթը

«Ցանկանում էի, որպեսզի ամեն գնով «Ռեալը» պարտվի»,- ասել է Պիկեն:
pique-herustacucyc-jardel-real-haghtanak

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ շատ է վշտացել, երբ Մադրիդի «Ռեալ»-ը 10-րդ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի մրցաշարում:

Իսպանացու խոսքով` նա ջարդել է հեռուստացույցը, երբ Սերխիո Ռամոսը «Ատլետիկո»-ի հետ հանդիպման վերջում հավասարեցրել է հաշիվը և մրցավեճը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Արդյունքում ՝ «Ռեալ»-ը հաղթանակ է տարել 4:1 հաշվով:

Իր զգացմունքների մասին Պիկեն պատմել է արքայական ակումբի արդեն նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին, որն այժմ հանդես է գալիս «Պորտու»-ում:

«Իհարկե, ես նյարդայնացել էի: Ցանկանում էի, որպեսզի ամեն գնով նրանք պարտվեն: Երբ Սերխիոն գոլ խփեց, ես ջարդեցի հեռուստացույցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պիկեի խոսքերն է մեջբերել Marca-ն:

«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ն առաջիկայում ուժերը կչափեն Իսպանիայի առաջնության շրջանակում: Մրցավեճը տեղի է ունենալու ապրիլի 2-ին:

*

*