«Փհենչհան-2018»-ում Հայաստանն ունի երեք մարզիկ — Երկիր Մեդիա

«Փհենչհան-2018»-ում Հայաստանն ունի երեք մարզիկ

Խաղերի պաշտոնական բացումը կկայանա փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին
dzmerayin-olimpiada

Ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների ժամանակացույցը հայտնի է,հայտնում է ՀԱՕԿ-ը: «Փհենչհան-2018»-ում Հայաստանն ունի երեք մարզիկ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Մեր թիմն արդեն մի քանի օր Փհենչհանում է: Մարզիկները հարմարվում են մրցավայրին, ժամային փոփոխությանը եւ վերջին մարզումներն անում գլխավոր մեկնարկից առաջ:

Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի թիմից առաջինը կմեկնարկի Կատյա Գալստյանը: Ներկայացնում ենք մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը.

Կատյա Գալստյան — սպրինտ, փետրվարի 13, 12:30 (Երեւանի ժամանակով)

Միքայել Միքայելյան — սպրինտ, փետրվարի 13, 13:05

Կատյա Գալստյան — 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, 10:30

Միքայել Միքայելյան — 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, 10:00

Աշոտ Կարապետյան — հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, 05:15

Աշոտ Կարապետյան — հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, 05:15

 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը կկայանա փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին: 

*

*