Սկանդալ` Փհենչհանում. հայ մարզիկը մնացել է առանց մարզագույքի — Երկիր Մեդիա

Սկանդալ` Փհենչհանում. հայ մարզիկը մնացել է առանց մարզագույքի

Կազմակերպիչները պատճառաբանել են, որ նախատեսված ժամկետից ուշ են ստացել մարզիկի անունը
ashot-karapetyan2

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը Փհենչհանում տհաճ իրավիճակում է հայտնվել:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ մինչ այս պահը լեռնադահուկորդը մարզմանը չի մասնակցել, վազքուղին չի փորձարկել, քանի որ մարզիկին դահուկային գույք չեն տրամադրել, իսկ նրա մարզահագուստի վրա առկա չէ Հայաստան անվանումով համապատասխան նշումը:

Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մեր դահուկորդին պատճառաբանել են, որ նախատեսված ժամկետից ուշ են ստացել մարզիկի անունը, այդ իսկ պատճառով մարզահագուստի վրա համապատասխան նշումներն արված չեն: Նախապես չի պատվիրվել նաև դահուկորդի մարզագույքը:

Նշենք, որ Աշոտ Կարապետյանն իր վարկանշային միավորները հավաքել էր դեռևս հունվարի 21-ին, այսինքն Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան լեռնադահուկորդի անունը կարող էր ուղարկել օլիմպիական խաղերի մեկնարկից դեռ 19 օր առաջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

*

*