Փարիզը կընդունի 2024, իսկ Լոս Անջելեսը` 2028 թվականի Օլիմպիական խաղերը

2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու թեկնածուներ էին հենց Փարիզը և Լոս Անջելեսը:
olimpiakan-khagher

Միջազգային օլիմպիական կոմիտեն 2024 և 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքը համապատասխանաբար տվել է Փարիզին և Լոս Անջելեսին:

Լիմայում ՄՕԿ-ի 131 վեհաժողովի ժամանակ կայացած «ձևական քվեարկության» արդյունքում Խաղերի քաղաքները հայտարարեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Թե′ Փարիզը, թե′ Լոս Անջելեսը արդեն երկու անդամ ընդունել են Խաղերը: Օլիմպիական խաղերը 1900 և 1924 թվականներին եղել են Փարիզում, իսկ 1932 և 1984 թթ.՝ Լոս Անջելեսում:

2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան Տոկիոյում:

*

*