Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերի ջահը սակուրայի ծաղկի տեսք ունի

2020 թվականի հուլիսի 24-օգոստոսի 9-ը

Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի ջահը. այն կշռում է 1,2 կգ և ունի սակուրայի ծաղկի տեսք, որը խորհրդանշում է Ճապոնիան:

32-րդ խաղերի ջահի մի հատվածը պատրաստվել է վերամշակված ալյումինից, որը բերվել է 2011 թվականին Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից տուժած տներից: Այս կերպ նրանք փորձում են իրենց հարգանքի տուրքը մատուցել նաև այն մարդկանց, որոնք մահացել են այդ աղետի ժամանակ:

Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, իսկ  Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Ջահի փոխանցումավազքը կմեկնարկի Ֆուկուսիմայում:

Խաղերը տեղի կունենան 2020 թվականի հուլիսի 24-օգոստոսի 9-ը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները