Տեղի ունեցավ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Շքերթից հետո Հարավային Կորեայի նախագահ Մուն ԴԺե Ինը օլիմպիական խաղերը հայտարարեց բացված:
olpimpiakan-khagher

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում տեղի ունեցավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակից երկրների պատվիրակությունները բացման շքերթին մասնակցեցին ըստ կորեական այբուբենի հերթականության:

Հայաստանի պատվիրակության կազմում երկրի դրոշը բարձրացրեց դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Շքերթից հետո Հարավային Կորեայի նախագահ Մուն ԴԺե Ինը օլիմպիական խաղերը հայտարարեց բացված:

Հիշեցնենք, որ Հայաստանը ձմեռային օլիմպիական խաղերում ունի 3 ներկայացուցիչ` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

*

*