Բրազիլիան կավելացնի Օլիմպիական խաղերը հսկող ոստիկանների թիվը — Երկիր Մեդիա

Բրազիլիան կավելացնի Օլիմպիական խաղերը հսկող ոստիկանների թիվը

Բարձրացվում է Օլիմպիադայի անվտանգության մակարդակը:
rio2016

Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները որոշում են ընդունել մեկ երրորդով ավելացնել ռազմական ոստիկանության այն աշխատակիցների թիվը, որոնք ապահովելու են անվտանգությունը Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում, տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:

Այսպիսով, ոստիկանության զորակազմի թվաքանակը Օլիմպիադայում կկազմի մոտավորապես 14 հազար:
Ուժեղացված միջոցառումները կվերաբերեն նախեւառաջ Օլիմպիական զբոսայգուն, Օլիմպիական ավանին եւ մրցասպարեզներին:
Ընդհանուր առմամբ Ռիո դե Ժանեյրոյում Խաղերի անվտանգությունն ապահովելու է 85 հազար մարդ: Նահանգի ոստիկանությունից բացի, գործի կդրվեն ցամաքային ուժեր, ռազմածովային ուժեր եւ ոստիկաններ՝ մյուս նահանգներից:
2016 թվականին ամառային Օլիմպիական խաղերը Ռիոյում անցկացվելու են օգոստոսի 5-ից մինչեւ 25-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

*

*