Ուկրաինան կբողոքարկի ըմբշամարտի մինչեւ 85 կգ քաշայինների եզրափակչի արդյունքը

Բելենյուկը նաեւ նշել է, որ անարդար որոշում է կայացվել նաեւ Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանի նկատմամբ:
ukrainaci-ymbish

Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցավարության անկողմնակալության հարցը բուռն քննարկումների առարկա է դարձել:

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 85 կգ քաշայինների պայքարի եզրափակիչում ռուսաստանի ներկայացուցչին պարտված Ուկարաինայի ներկայացուցիչ Ժան Բելենյուկը նշել է, որ ոչ ադեկվատ մրցավարության պատճառով սպորտի այդ տեսակը կարող է անհետանալ օլիմպիական խաղերի ծրագրից:

Նրա խոսքով, Օլիմպիական խաղերում, որոշումներ ընդունելիս, գործում են երկակի ստանդարտներ, եւ այստեղ պետությունն է որոշիչ դեր խաղում:

Ուկրաինական կողմն այժմ պատրաստվում է բողոքարկել մրցավարների որոշումը: Բելենյուկը նաեւ նշել է, որ անարդար որոշում է կայացվել նաեւ Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանի նկատմամբ: Ըստ նրա՝ միջազգային ֆեդերացիայի նախագահն ազգությամբ սերբ է, այդ իսկ պատճառով առավելությունը տրվել է Սերբիայի ներկայացուցչին:

*

*