Նախագահը հետևել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին

Մրցաշարն անցկացվում է 9 խաղափուլով:
nakhagah-shakhmat

Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 13-ին այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ հետևել է հունվարի 9-17-ն անցկացվող Անդրանիկ Մարգարյանին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին:

Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական և շրջանային մրցակարգերով: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են շուրջ 750 պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև Ռուսաստանից և Թուրքմենստանից:

Մրցաշարն անցկացվում է 9 խաղափուլով:

*

*