Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին. «Արդեն ժամանակն է, որ նա վերագտնի այն խաղամակարդակը, որի մասին գիտենք բոլորս»

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է...
mxitaryan

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերադարձին:

«Մխիթարյանը հիմա արդեն վնասվածք չուն, սակայն բավականին երկար ժամանակահատված վնասվածքն առկա էր: Կիսապատշպանը մարզվում է ընդհանուր թիմի հետ, առանց սահմանափակումների: Ոչինչ չեմ կարող ասել այն մասին՝ կմասնակցի՞ նա հաջորդ խաղին, թե՞ ոչ, սակայն նա նորմալ մարզավիճակում է: Հիմա արդեն ժամանակն է, որ նա վերագտնի այն խաղամակարդակը, որի մասին գիտենք բոլորս»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:

Հենրիխ Մխիթարյանը որոշ ժամանակ է՝ վնասվածքի պատճառով չէր օգնում անգլիական ակումբին:

*

*