Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղացանկը

Խմբային փուլից հետո յուրաքանչյուր խմբից 2-ական թիմ դուրս կգա 1/8 եզրափակիչ
mund

Երեկ՝ հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտ կայացած Ռուսաստան-Սաուդյան Արաբիա բացման խաղով Ռուսաստանում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Ռուսաստանի 11 քաղաքներում անցկացվող մրցաշարին 32 երկրների հավաքականներ են մասնակցում, որոնք բաժանվել են 8 խմբի` յուրաքանչյուրում 4-ական թիմ: Խմբային փուլից հետո յուրաքանչյուր խմբից 2-ական թիմ դուրս կգա 1/8 եզրափակիչ: Եզրափակիչ խաղը կկայանա հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտ:

Բուքմեյքերների գնահատմամբ՝ ֆուտբոլի աշխարհի 21-րդ չեմպիոնի տիտղոսին արժանանալու ամենամեծ շանսերն ունեն գործող չեմպիոն Գերմանիայի և Ֆրանսիայի, Իսպանիայի, Բրազիլիայի, Արգենտինայի հավաքականները:

Առաջնության խաղացանկին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

*

*