Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչը հեռացվել է

Մունդիալից դուրս մնալու հետևանքները...
jampiero

Ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան հեռացվել է զբաղեցված պաշտոնից:

Վենտուրայի գլխավորությամբ Իտալիայի ազգային թիմը 10 խաղում հաղթել է, 3 անգամ պարտվել և 4 հանդիպում ավարտել ոչ-ոքի հաշվով:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլից հետո Իտալիայի հավաքականը անցումային խաղերում զիջեց Շվեդիայի հավաքականին և 1958  թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցի Մունդիալին:

Հիշեցնենք, որ պարտությունից անմիջապես հետո իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարեց, որ հեռանում է ֆուտբոլից, նրան հետևեց հավաքականի ևս 3 ֆուտբոլիստ:

*

*