Ֆուտբոլի ԱԱ-2018. օրվա խաղերի անոնս

Պայքարի մեջ կմտնեն գլխավոր ֆավորիտներ Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականները
mundial-2018

Այսօր՝ հունիսի 17-ին, ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցութային 3-րդ օրը պայքարի մեջ կմտնեն E և F խմբերում ընդգրկված թիմերը:

Սամարայի «Կոսմոս Արենա» մարզադաշտում՝ Երեւանի ժամանակով 16:00-ին, կմեկնարկի Կոստա Ռիկա-Սերբիա հանդիպումը: Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում աշխարհի գործող չեմպիոն և մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Գերմանիայի ընտրանին, պայքարը կսկսի Մեքսիկայի հավաքականի հետ խաղով:

Մրցութային օրը կեզրափակվի Բրազիլիա-Շվեյցարիա հանդիպմամբ, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին՝ Դոնի Ռոստովում:

Երեկ՝ հունիսի 16-ին կայացած հանդիպումներում Ֆրանսիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթանակ տարավ Ավստրալիայի թիմի նկատմամբ, Արգենտինայի հավաքականը չկարողացավ առավելության հասնել Իսլանդիայի նկատմամբ՝ հանդիպումն ավարտելով 1:1 հաշվով:

Պերու-Դանիա դիմակայությունում առավել ուժեղ գտնվեցին դանիացիները՝ առավելության հասնելով նվազագույն՝ 1:0 հաշվով, իսկ օրվա վերջին խաղում Խորվաթիայի հավաքականը 2 գնդակի առավելությամբ հաղթանակ տարավ Նիգերիայի թիմի նկատմամբ:

 

*

*