«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին:
mu

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստով»-ի դեմ պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց նվազագույն հաշվով: Հենրիխ Մխիթարյանի սկսած գրոհը խաղի 70-րդ րոպեին գոլով եզրափակեց Խուան Մատան:

Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին:

*

*