Մխիթարյանը հանդիպել է Մոուրինյոյի հետ

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն:
mourinyu-henrikh-mkhitaryan

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպում է  ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Ինչպես փոխանցում է TransferMarketWeb-ը, հանդիպմանը քննարկվել են 28-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցը: Զրույցի մանրամասները դեռևս հայտնի չեն:

Հայտնի է, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն:

Sport Mediaset-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Միլանի «Ինտեր»-ը հետևում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին  և հույս ունի նրան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

 

*

*