Ժոզե Մոուրինյո. Նրանք ավելի արժանի են, քան Մխիթարյանը

«Պահեստայինների շարքում ես կարող եմ ունենալ միայն 6 ֆուտբոլիստ»
henrix-mxitaryan2

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին:

«Պահեստայինների շարքում ես կարող եմ ունենալ միայն 6 ֆուտբոլիստ: Եվ փորձում եմ հավասարակշռությունը պահել: Բլինդը և Յանգը գործում են եզրերում, Էրերան` կիսապաշտպանությունում, իսկ Իբրահիմովիչը` հարձակման գծում, Ռեշֆորդն աշխատում է երկրորդ հարձակվողի գործում: Մխիթարյանին թիմում ընդգրկելու համար պետք է նրանցից մեկին չընդգրկեմ: Բայց նրանք ավելի արժանի են, նրանք վաստակել են այդ իրավունքը»-«Արմենպրես»ի հաղորդմամբ` «Բոռնմութ»-ի հետ խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պորտուգալացի մասնագետը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղերից միայն 1-ին է մասնակցել:

*

*