Ժոզե Մոուրինյոն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ

...Մադրիդրի «Ռեալի» մարզիչ աշխատած տարիներին
mourinyo

Իսպանիայի դատախազությունը մեղադրում է Ժոզե Մոուրինյոյին հարկերից խուսափելու մեջ՝ Մադրիդրի «Ռեալի» մարզիչ աշխատած տարիներին, տեղեկացնում է BBC-ն։

Գերատեսչության հայցում նշվում է, որ Մոուրինյոն, որն այժմ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն է, 2011-2012 թթ. չի վճարել 3.6 մլն դոլարի հարկեր։

Դատախազության տվյալներով՝ մարզիչը չի հայտարարագրել իր լուսանկարները գովազդային նպատակներով օգտագործելու իրավունքի վաճառքից ստացած շահույթները։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները