Ժոզե Մոուրինյոն կմեկնաբանի ԱԱ առաջնության խաղերը՝ ռուսական հեռուստաալիքներից մեկի համար — Երկիր Մեդիա

Ժոզե Մոուրինյոն կմեկնաբանի ԱԱ առաջնության խաղերը՝ ռուսական հեռուստաալիքներից մեկի համար

Մոուրինյոն ներկայացրել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի իր կանխատեսումները
mourinio

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկայացրել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչների իր կանխատեսումները:

Մոուրինյոն, ով այս օրերին մունդիալի ընթացքում խաղերը կմեկնաբանի ռուսական հեռուստաալիքներից մեկի համար, խոսել է ֆավորիտ թիմերի մասին: Ըստ պորտուգալացի մասնագետի՝ կիսաեզրափակիչի առաջին զույգում միմյանց դեմ կմրցեն Պորտուգալիա-Բրազիլիա, իսկ երկրորդում` Արգենտինա-Գերմանիա զույգերը:

«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն բացման տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), ՍանկտՊետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա ՍանկտՊետերբուրգում և Մոսկվայում:

Հիշեցնենք, որ խաղի պաշտոնական բացմանը եւ առաջին խաղին ներկա կգտնվի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

*

*