Լևոն Արոնյանը 5-րդն է հավակնորդների մրցաշարում

Վերջին՝ 14-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ:
levon-aronian-shakhmat-moskva

Մոսկվայում ավարտվեց շախմատի հավակնորդների մրցաշարը:

Վերջին՝ 14-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ: Արդյունքում Արոնյանը վաստակեց 7 միավոր ու հավակնորդների մրցաշարում զբաղեցրեց 5-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինը, որը վերջին տուրում հաղթեց Ֆաբիանո Կարուանային ու վաստակեց 8,5 միավոր:

Աշնանը Նյու Յորքում Կարյակինը նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը:

*

*