16:50 - 05.10.2018
977 Դիտում
Միջազգային օլիմպիական կոմիտեն մերժել է Թուրքիայի հայտը` 2026 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար: Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը:
2026 թվականի ձմեռային խաղերն ընդունելու համար պայքարում են Կանադայի Կալգարին, Իտալիայի Միլանն ու Կորտինա դ՝Ամպեցոն ու Շվեդիայի Ստոկհոլմը: Թուրքական Էրզրում քաղաքի հայտը մերժվել է տեսչական կոմիտեի ուսումնասիրության արդյունքում:
2026 թվականի խաղերի մայրաքաղաքը կընտրվի 2019 թվականին: