Մխիթարյանի գոլը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» խաղում

Հիմնական ժամանական ավարտվեց 1-1 հաշվով, այնպես, ինչպես առաջին խաղում, եւ հաղթողին պարզելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ...
mkhitaryan

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Անդերլեխտին»:

10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը: 32-ին Սոֆիան Հանին խփեց պատասխան գնդակը:

Հիմնական ժամանական ավարտվեց 1-1 հաշվով, այնպես, ինչպես առաջին խաղում, եւ հաղթողին պարզելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի 107-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը կարողացավ գրավել մրցակցի դարպասը ու հաղթանակ պարգեւել Ժոզե Մոուրինիոյի թիմին:

Նշենք, որ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:

Պատրաստեց՝

Ռազմիկ Հովհաննիսյանը

*

*