Մխիթարյանը «Էվերտոն» դեմ խաղում կլինի մեկնարկային կազմում

«Արսենալ»-ը փետրվարի 3-ին կհյուրընկալի «Էվերտոն»-ին:
mkhitaryan-arsenal

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի «Արսենալ»-«Էվերտոն» խաղի մեկնարկային կազմում:

Այս մասին հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: «Անկասկած, Մխիթարյանը կխաղա «Էվերտոն»-ի դեմ խաղում մեկնարկային կազմում: Իսկ ինչ կապված է Օբամեյանգի հետ, ապա նա առողջական խնդիրներ ունի, փոքր-ինչ մրսած է: Առաջիկա 24 ժամվա ընթացքում կորոշեմ` կխաղա նա, թե` ոչ»,-ասել է Վենգերը:

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը փետրվարի 3-ին կհյուրընկալի «Էվերտոն»-ին: Հանդիպումը կմեկնարկի 20:30-ին:

*

*