Մխիթարյանի գոլն օգնեց Մանչեսթեր Յունայթեդին դառնալ Եվրոպա լիգայի գավաթակիր (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունաթեդ»-ը հաղթեց Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ:
henrix-mxitaryan

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչում (2:0):

Ստոկհոլմի «Friends Arena»-ում կայացած եզրափակչում մրցում էին հոլանդական «Այաքս»-ը և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: «Կարմիր սատանաները» խաղի հաշիվը բացեցին հանդիպման 18-րդ րոպեին: Պոգբայի հեռահար հարվածն անդրադարձից հետո հայտնվեց դարպասում: Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և հանդիպման 31-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի:

Երկրորդ կեսի 48-րդ րոպեին Հայաստանի հավաքականի առաջատարը խփեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրորդ գոլը: Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 74-րդ րոպեին: Հանդիպման վերջնամասում «Այաքս»-ն ուներ մի շարք հնարավորություններ հաշվի մեջ փոփոխություններ մտցնելու համար, սակայն անարդյունք:

«Մանչեսթեր Յունաթեդ»-ը հաղթեց Պոգբայի և Մխիթարյանի գոլերի շնորհիվ:

*

*